Մեր մասին
«ԼեքսԷքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայաստանյան իրավաբանական կազմակերպություն է, որը մասնագիտացած է փորձագիտական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում: Կազմակերպության գործունեությունը միտված է աջակցելու քաղաքացիներին, բիզնեսին եւ պետությանը:




«ԼեքսԷքսպերտ» ընկերության հիմնական նպատակներից է քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պետությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելը` մասնագիտական բարձր որակավորում ունեցող փորձագետների օժանդակությամբ:
Մեր մասնագետներն ունեն պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատանքային մեծ փորձառություն. մասնագիտացած են իրավական ակտերի նախագծերի եւ ռազմավարական փաստաթղթերի մշակման, օրենսդրության վերլուծության եւ միջազգային փորձի վրա հիմնված ոլորտային բարեփոխումների ծրագրերի մշակման բնագավառներում: Ունեն երկարամյա պրակտիկ փորձ անձնակազմի կառավարման, լիցենզավորման, միգրացիայի, քաղաքացիության եւ այլ ոլորտներում:
Մենք մատուցում ենք բազմաոլորտ ծառայություններ պետությանը, կազմակերպություններին եւ քաղաքացիներին:
ԼեքսԷքսպերտը ձգտում է դառնալ պետություն-բիզնես-քաղաքացի հարաբերություններում այն կապող օղակը, որն իր գործունեությամբ կաջակցի ու կուղղորդի բոլոր կողմերին իրավական պետության ամրապնդման ճանապարհին:
«ԼեքսԷքսպերտ» ՍՊԸ
Իրավաբանական աջակցություն պետությանը, բիզնեսին, անհատներին
կապ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
© 2025. All rights reserved.
